ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոնդում կմեկնարկի թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը
Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկում են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:
Նախագծի իրագործման հիմքում, որպես կարևոր պայման, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման խնդրի լուծումը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր:
Թե հայեցակարգային որ առաջարկը կդառնա ծրագիր ու կիրագործվի՝ կորոշվի մրցութային երկրորդ փուլի ժամանակ: Նախաձեռնության նպատակը, սակայն, հստակ է. պահպանել պատմական թաղամասի ինքնատիպ կերպը և այն համատեղել քաղաքային նոր միջավայրին ու ավանդույթներին:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ լեռան ձնհալի հետևանքով սելավ է առաջացել
Արարատ լեռան վրա ձյան հալվելու հետևանքով սելավային հոսքեր են առաջացել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղջիկները բավական երջանիկ, ծիծաղելով պատմում են՝ ինչպես է տեղի ունեցել Ղրիմի պայթյունը
Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երկու աղջիկներ բավական երջանիկ, ծիծաղելով ներկայացնում են Ղրիմի կամրջի պայթյո...