Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։
Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանց...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Այն Հվերականգնվել է հ...
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...