Ախր պետք է ուժեղանանք, որ իրենք մեզ կանչեն ու հարցնեն՝ ինչ ենք ուզում. Դավիթ Հակոբյանի կոչը
Հիմա մեզ կոչ են անում պետություն չունենալ, որ մեզ չմորթեն։ Արևմտյան Հայաստանում մենք պետություն ունեի՞նք, որ մեզ մորթեցին, բա ինչո՞ւ մորթեցին։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան առջև իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Մեզ հիմա անհրաժեշտ է 40 տարվա գոյաբանական անվտանգային երաշխիք, որ այդ տարիների ընթացքում առաջանա նոր էլիտա, այն սերուցքը, որի հետևից պետք է գնա ժողովուրդը։ Այսօր մեր գերխնդիրն է ստեղծել անվտանգային երաշխիք։ Թե չէ կնկնենք այն բադերի օրը, որ սատկում են, իսկ մարդիկ առաջարկում են տարբեր դեղեր փորձել»,- ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ չի հասկանում՝ ումի՞ց ենք բան պահանջում։
«Այսօր պահանջում ենք Ֆրանսիայի դեսպանատնից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, բայց ուժեղից ի՞նչ ենք պահանջում, ախր պետք է ուժեղանանք, որ իրենք մեզ կանչեն ու հարցնեն՝ ինչ ենք ուզում։ Անկեղծորեն չեմ հասկանում այսօր Հայաստանում ո՞րն է մեր գերխնդիրը, քանի որ ես պարզ ճշմարտություն գիտեմ՝ նախ, պետք է ճշտես, թե ինչ ես ուզում»,-նշեց վաստակավոր արտիստը։
Նշենք, որ Երևանում շարունակվում են ի աջակցություն արցախցիների բողոքի ակցիաները։ Արցախցիներն ու տասնյակ քաղաքացիներ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց են ցույց անում՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցիներին տրամադրվող աջակցությունը չի կարող լինել նրա արժանապատվության ոտնահարման գնով. Արցախի ՀԿ-ներ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարություն...
Երևան թռչող ռուսական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայր...
Ադրբեջանը 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծել է ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը․ Արթուր Թովմասյան
ԼՂ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին...
1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան
Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը։ Արդյունքներն արդեն հրապարակված են։ Այս...