![Թուրքիան լրջորեն մտահոգված է Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմամբ. թուրք պաշտոնյա](https://auroranews.am/storage/img/base_image/old/e0086505e7960708ce620c384c6ed333.webp)
Թուրքիան լրջորեն մտահոգված է Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմամբ. թուրք պաշտոնյա
![Թուրքիան լրջորեն մտահոգված է Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմամբ. թուրք պաշտոնյա](https://auroranews.am/storage/img/base_image/old/e0086505e7960708ce620c384c6ed333.webp)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի գլխավորությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը հաստատել են, որ հարաբերությունները զարգանում են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Նա նշել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության հարցերն էներգետիկ, կրթական, ռազմական, ռազմատեխնիկական, պաշտպանական և այլ ոլորտներում։
Ֆուաթ Օքթայն «ընդգծել է Թուրքիայի լուրջ մտահոգությունը Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման կապակցությամբ»։ Ալիեւն իր հերթին եւս մեկ անգամ նշել է, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է»։
Աանդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացմանը, Ալիևը նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությունը Բաքվում ռազմաօդային ուժերի նոր կենտրոնական հրամանատարական կետի բացմանը «ռազմական ոլորտում մեր երկրների համագործակցության զարգացման ևս մեկ օրինակ է»։