Պատահարներ
Ողբերգական ավտովթար. տղան տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Opel-ում եղել են հայր ու որդի։ Հայրը տեղափոխվել է հիվանդանոց, տղան տեղում մահացել է։ Մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
[5280c9b81f7ae7ec707e510c2af3225d.png]
[e780dd8cbc4ae88f78270b30b25a41dd.png]
[69816dccae5ec136ca95a67ad5073ab5.png]
[b7e4c52c7b42d641546962a7043e42ad.png]
[e87ee276f8bc848f1160acda1d61a3a4.png]