Արտակարգ դեպք Երևանում. թիվ 51 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Աղաբաբյան փողոցի 20/7 հասցեի դիմաց, թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում ու վարորդը իջել է ավտոբուսից և նկատել է, որ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

 

Հաղորդվում է, որ վարորդը այդ պահին ավտոբուսի ընթացը կանգնեցնելու նպատակով քար է վերցրել, որպեսզի այն դնի ավտոբուսի անիվի տակ, սակայն այդ պահին անիվը սեղմել է քարը, քարն էլ սեղմել է նրա ձեռքի մատը: 

 

Վարորդին՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Ավտոբուսի առաջ ընթանալու հետևանքով այն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLS  մակնիշի ավտոմեքենային: Ավտոբուսում ուղևորներ չեն եղել: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։