Այս գործընթացում գլխավոր դերակատարը Հայաստանի վարչապետն է․ Մետաքսե Հակոբյան
Մենք պետք է արձնագրենք, որ Հայաստանը որպես սուբյեկտ այլեւս գոյություն չունի միջազգային հարթակներում, ինքը միայն օգտագործվող է. Հայաստանը վարչապետը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ այդ սեղանի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցլ է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նա որպես գործիք էմ, որպես լսող է, բայց որպես բանակցող կողմ այլեւս չի դիտարկվում: Որոշում կայացնողները պետք է կայացնեն, իսկ ինքը պետք է կատարի»,-ասել է նա:
Մետաքսե Հակոբյանը կարեւորել էբանակցողին փոխելու անհրաժեշտությունը. «Չի կարող հայաստանը վտանգած, Արցախը վաճառքի հանածը փոխել իր մարտավարությունը, որովհետեւ իրենց հենց նշանակել են վարչապետ դրա համար: Իր տերերը, որ արդեն չեն թաքցնում, դա հավաքական Արեւմուտքն է, իրեն բերել են, որ այդ խամաճիկի միջոցով լուծեն Ռուսաստանի հարցերը: Այս գործընթացում գլխավոր դերակատարը Հայաստանի վարչապետն է: Իհարկե, իր չլինելու դեպքում մեր դիրքերը լրիվ փոխվելու են եւ անգամ Մադրիդյան սկզբունքների կիրառումը իրականացվելու է:
Ուղղակի չպետք է լինի Նիկոլ Փաշինյանը, չպետք է լինի ՔՊ-ի խմբակը: Իր դեպքում դա անհնար է»,-ասել է արցախցի պատգամավորը:
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը, նա ասել է. «Մենք չենք խուսափում բանակցություններից, բայց դա պետք է լինի միջազգայնորեն երաշխավորված հարթակ, որտեղ որպես հավասար կողմ կդիտարկվի Արցախը: Սակայն Շառլ Միշելը շատ պարզ ասաց, որ Արցախը որպես Ադրբեջանի կազմում գտնվող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ գնանք իրենց հետ խոսենք: Սա մեր կողմից չի կարող ընդունելի լինել:
Ելքը մեկն է՝ ազատվել Հայաստանի դավաճան, Արցախը և Հայաստանը հանձնող իշխանություններից: Երբ ՀՀ-ում լինեն ազգային շահը սպասարկող իշխանություններ, բանակցային սեղանին մեր դիրքերը արագ կբարելավվեն: Մեր դիրքերում շատ լուրջ փոփոխություններ կլինեն»,-ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...