Ադրբեջանը մի քանի միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար էլեկտրասարքավորումներ ձեռք բերելու և ուղարկելու համար Ադրբեջանի պետբյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդը հանրապետության էներգետիկայի նախարարությանը կհատկացնի 7,6 մլն մանաթին համարժեք դոլար»,- ասված է հրամանում:
Անցած դեկտեմբերին Ադրբեջանը Ուկրաինային հումանիտար բեռ է ուղարկել՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից՝ 45 ուժային տրանսֆորմատորներ և 50 գեներատորներ՝ ավելի քան 800 հազար դոլար արժողությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Ինքնամեկուսացման քաղաքականությունը օգուտ չի բերում. Բաքուն` Միրզոյանի մեղադրանքների մասին
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջա...