Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը․ կկայանա 6-րդ եռակողմ հանդիպումը․ ԵՄ պաշտոնյա
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վեցերորդ եռակողմ հանդիպումը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգի շուրջ, լրագրողներին հայտնել է ԵՄ պաշտոնյան, գրում է Интерфакс-ը։
«Այս գործընթացը շարունակվում է գրեթե երկու տարի: Մենք կարծում ենք, որ առաջնորդների մակարդակով փոխգործակցությունն անհրաժեշտ է խաղաղ կարգավորմանը նպաստելու և հակամարտության սրումը կանխելու համար: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն օրակարգային բոլոր հարցերը»,- ասել է նա:
Սա, ըստ նրա, ներառում է «մարդասիրական հարցեր, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, կապեր»:
Նա նաև հատուկ մատնանշել է «Ղարաբաղի հայերին վերաբերող հումանիտար հարցերի» քննարկումը։
ԵՄ պաշտոնյան հիշեցրել է, որ բացի Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հինգ եռակողմ հանդիպումներից, եղել են նաև երկու հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որոնցից մեկը՝ հունիսի 1-ին Քիշնևում, հնգակողմ ձևաչափով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր առաջիկա եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ կառավարության նիստում։
Նա հույս էր հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել։
Արդեն հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը արդեն Բրյուսելում են։ Ընթանում է Ալիև- Միշել հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...