Հանձնարարություն է տրված՝ ձերբազատվել այն դատավորներից, ովքեր կամակատար չեն․ Ռուբեն Վարդազարյան
Իմ կողմից հրապարակված հայտնի ձայնագրության վերաբերյալ միջգերատեսչական վեճ է առաջացել՝ Քննչական կոմիտե-Գլխավոր դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե, իրենց իրավասությունները չեն կարողանում որոշել: Բայց միևնույն է՝ գործը կարճվելու է, քանի որ հանձնարարություն կա, որ գործը դատական հեռանկար չունենա, ես ևս կողմնակից չեմ, որ գործը դատական հեռանկար ունենա, ընդամենը ուզում եմ քննվի և ճշմարտությունը ի հայտ գա: Ժպիտը դեմքիս երրորդ անկողմնակալ դիտորդի դեմքով հետևում եմ, թե ինչով է ավարտվելու գլխավոր դատախազություն-հակակոռուպցիոն կոմիտե գզվռտոցը: Այս մասին 24TV-ին ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին իր կողմից հրապարակված ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությանը և նախաձեռնված վարույթը նորից վերաբացելու հանգամանքին:
«Այն նպատակը, որն իմ առջև դրել եմ, դրան հասել եմ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը տարեկան զեկույցում նշել է, որ Վարդազարյանի նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում, ՄԻԵԴ-ն էլ այդ գործը ընդունել է վարույթ՝ արագացված կարգով:
Իմ օրակարգում չէ, որ Գագիկ Ջհանգիրյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, որովհետև տարիքն առած մարդ է, երկար ճանապարհ անցած, մտավ մի դաշտ, որն իր տարիքին, ուժին համապատասխան չէր, իրավիճակն էլ էր փոխվել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր Ջհանգիրյանի առջև խնդիր էին դրել»,- հավելեց Վարդազարյանը։
Անդրադառնալով դատական համակարգի ճնշումների մասին տեղեկատվությանը և ԲԴԽ-ի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի ու ևս երեք դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացին՝ Վարդազարյանը նշել է, որ իշխանության կողմից ԲԴԽ-ին հանձնարարություն է տրված՝ ձերբազատվել այն դատավորներից, ովքեր կամակատար չեն, ինքնուրույն որոշում են իրականացնում և դուխ ունեն հակառակ որոշում կայացնելու:
«ԲԴԽ-ին տրված պատվերը նույնիսկ բավական անփույթ կատարվեց, մի շարք խախտումներ արվեցին, Եվրոպական դատարանն էլ էր զարմացած մնացել: Պատվիրատուի և կատարողի միջև է վեճ առաջանալու, ասելու է՝ պատվերը չպետք էր այնդքան անփույթ կատարվեր, վստահ եմ՝ ՄԻԵԴ-ի կողմից որոշում է լինելու ընդդեմ ՀՀ-ի:
Հետ ենք գլորվել 90-ականների սկիզբ, կարծես նոր դատական իշխանություն ձևավորենք: Ցուցակ կա, որ ուզում են դատավորներից ձերբազատվել, դատավորները մատաղացու գառների նման սպասում են, թե իրենց հերթը երբ է հասնելու, ով ընդվզում է և ինքնուրույն որոշում է կայացնում, այսօրվա իշխանությունները ուզում են ձերբազատվել նրանցից», - ընդգծել է Վարդազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը․ կորոշենք հետագա անելիքները․ Արցախի պետնախարար
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայ...