ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունը Բաքվում դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հաստատել է նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածուին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում՝ ճանապարհ բացելով առաջիկա օրերին Սենատի ամբողջական կազմի կողմից նրա հավանական հաստատման համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Նրա թեկնածությունն արդեն ընդգրկված է Սենատի գործադիր օրացույցում»,- ասել է աղբյուրը։
Հունիսի 14-ի լսումների ժամանակ պրոֆեսիոնալ դիվանագետ Մարկ Լիբիին հարցեր են ուղղվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների, մարդու իրավունքների և անվտանգության ոլորտում ԱՄՆ-Ադրբեջան համագործակցության վերաբերյալ։
Լիբբին ասել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում կաջակցի Վաշինգտոնի ջանքերին` նպաստելու արդար և կայուն խաղաղության համաձայնագրին: «Այս ողբերգական հակամարտությունը ցավի և անվստահության դառը ժառանգություն է թողել», - ավելացրել է նա:
Սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչպես Լիբբին է ասել, «միայն առաջին քայլն է»։ «Հաստատվելու դեպքում ես կգլխավորեմ Բաքվում դեսպանատան միջգերատեսչական թիմը՝ աջակցելու հնարավոր կարգավորման իրականացմանը», - ասել է նա։
Լիբիի խոսքով, խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնին ու Բաքվին թույլ կտա համագործակցությունը նոր մակարդակի հասցնել։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը․ կորոշենք հետագա անելիքները․ Արցախի պետնախարար
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայ...