Վիտալի Բալասանյանը և իր որդին բերման են ենթարկվել․ ԶԼՄ
Քիչ առաջ ԼՂ-ում բերման են ենթարկվել Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և նրա որդին: Այս մասին գրում են ԶԼՄ-ները՝ հղում տալով Hayeli.am-ին:
«Ակնհայտ է, որ Արցախի հերոս Բալասանյանը խանգարում էր Արայիկ Հարությունյան- Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև եռյակի պլանների իրագործմանը»,- գրել է կայքը:
Հիշեցնենք, որ Արցախի՝ կես տարուց ավելի շարունակվող ադրբեջանական շրջափակումը, իսկ հիմա արդեն՝ ամբողջական մեկուսացումով, հանգեցրել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամի:
Արցախի 120.000 ժողովուրդը, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ապրում են սննդամթերքի, մանկական կերի, դեղորայքի, բենզինի ու դիզելային վառելիքի, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, սովի մատնվելու վտանգի պայմաններում:
Նմանատիպ հոդվածներ
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Սա հենց սարսափն է․ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան Արցախի այսօրվա հավաքական կերպարն են․ Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող..., գրում է Արցախի Հանր...
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը․ կորոշենք հետագա անելիքները․ Արցախի պետնախարար
Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայ...