Սեյրան Օհանյանի կինը հրավիրում է աղոթքի

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը մարդկանց հրավիրում է իր հետ հաջորդ հանդիպմանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.

 

«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի

 

Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։

Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։

 

Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։

 

Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1֊ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։

 

Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»։

Քաղաքականություն

Պատահարներ