Իսրայելը ցանկանում է պահպանել Իրանի նկատմամբ անկախ գործելու հնարավորությունը
Իսրայելը ցանկանում է ապագայում պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները:
«Իսրայելը պետք է ապահովի, որ ապագայում ևս մենք պահպանենք անկախ գործելու հնարավորությունը ՝ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես հանձնարարել ենք Պաշտպանության բանակին համապատասխան պատրաստվել դրան», - նշել է պաշտոնյան:
Կացը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ բանակցությունները վարում է ելնելով ամերիկյան շահերից, ներառյալ՝ Իսրայելի հետ ընդհանուր շահերը Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու հարցում:
Նախարարի խոսքով՝ Թել Ավիվն ակնկալում է, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա այդ սկզբունքին:
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...