ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է, և Իսլամաբադն աշխատում է կողմերի հետ հաջորդ քայլերի ուղղությամբ:
«Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա»,- նշել է Շարիֆը:
Ավելի վաղ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է՝ վերջնական համաձայնեցումից հետո հուշագիրը թվային կերպով կստորագրվի համապատասխան երկրներում: Կողմերը կպարտավորվեն միմյանց նկատմամբ պատերազմ չսկսել, և կմեկնարկեն բանակցությունների երկրորդ փուլը: 60 օրվա ընթացքում պետք է ձեռք բերվի վերջնական համաձայնագիր, որը հիմնականում կկենտրոնանա Իրանի միջուկային ծրագրի և երկրի դեմ պատժամիջոցների վերացման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...