Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է ԱՄՆ-ի հետ պարտավորությունների կատարման կարևորությունը
Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող և Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ընթացիկ ուղու պարտավորությունների կատարման կարևորությունը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու հանձնառությունները պետք է պահպանվեն՝ առանց «եթե»-ների, «բայց»-երի կամ էլ արդարացումների։
«Առջևում սպասվող գործարքի համար այլ ճանապարհ չկա։ Դուք հնձում եք այն, ինչ ցանում եք», – հայտարարել է Ղալիբաֆը։
Իրանի խորհրդարանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից արված հայտարարություններից հետո, որով Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում կնքվելիք փոխըմբռնման հուշագիրը երբեք այնքան մոտ չի եղել ավարտին, որքան այժմ։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...