ԵՄ երկրները համաձայնել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրամիության երկրները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն: Նրա պնդմամբ՝ ընդլայնումը հանդիսանում է ԵՄ-ի ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքը, և Ուկրաինան ու Մոլդովան պատկանում են Եվրոպային:
Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Հունգարիան հանել է իր վետոն: Առաջին միջկառավարական համաժողովը նախատեսված է հունիսի 15-ին:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարության մեջ նշել են՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը ցույց է տալիս, որ այդ երկու երկրները նույնիսկ դժվարին պայմաններում ցուցաբերել են վճռականություն և աշխատել բարեփոխումների ուղղությամբ:
Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Մայա Սանդուն ողջունել են բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրամիության երկրների կայացրած որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...