Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ։ Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է սպասվում։ Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսևորում է։ Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։
ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։ Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։ Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու։ Սա է դրանց քաղաքական պատկերը…սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ։ 2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում, իսկ 2026-ին էլ՝ պատերազմով վախեցնելով շահեց ձայներ՝ ընտրությունից հետի ասելով, որ պատերազմ չի սպասվում։
Ո՞նց ուզում ֆռռցնում է հասարակությանը։ Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի, բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։ Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ, տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել, մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։
Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...