Քաղաքականություն

ՔՊ-ն կրկին նիստ է գումարել․ ինչ են քննարկել

ՔՊ-ն կրկին նիստ է գումարել․ ինչ են քննարկել
Այսօր կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների վերաբերյալ հարցեր, հայտնում են ՔՊ մամուլի ծառայությունից։ Նիստը…

Այսօր կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների վերաբերյալ հարցեր, հայտնում են ՔՊ մամուլի ծառայությունից։
 

Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

«Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր»,– նշվում է  հաղորդագրության մեջ։
 

Հաղորդվում է, որ նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250