ԼՂ-ում 3-ամյա և 6-ամյա բնակիչները մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով․ Արարատ Միրզոյան
Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության տոտալ պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում։ Դրան չի կարելի համակերպվել»,- գրել է նա։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
[b2ca5f32eae5415fdc2794420e412c9d.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...
Մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բյուսելում մեկնարկեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի...