
Հնդկաստանը կարող է արգելել բրնձի տեսակների արտահանումը

Հնդկաստանը, որին բաժին է ընկնում բրնձի համաշխարհային արտահանման 40%-ը, կարող է արգելել բրնձի բոլոր տեսակների մատակարարումը, բացառությամբ Բասմատիի, այս ապրանքի ներքին գների աճի պատճառով։ Այս մասին գրում է TACC-ը` հղում անելով Bloomberg-ին:
Ըստ նրանց՝ նախատեսվող սահմանափակող միջոցառումները պայմանավորված են պարենային ապրանքների գների աճով, ինչպես նաև «Էլ Նինիոյի» բնական երևույթով, որը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսումների համաձայն, շատ հավանական է, որ դրսևորվի տարվա 2-րդ կեսին։
«Էլ Նինյոն» ցիկլային բնական երևույթ է, որը տեղի է ունենում Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի ջերմաստիճանի տատանումների պատճառով։ Երեւույթի հետեւանքով առաջանում են երաշտներ, հրդեհներ, հորդառատ անձրեւներ։
Եթե արգելքը կյանքի կոչվի, ապա հնդկական բրնձի արտահանումը կկրճատվի մոտ 80%-ով, հայտնում է գործակալությունը։
Հնդկական բրնձի արտադրողների բաժնետոմսերը նվազել են հնարավոր արգելքի մասին լուրերի ֆոնին: Երկրի բրնձի խոշորագույն արտադրող KRBL Ltd.-ն նվազել է 3,7%-ով:
Հնդկաստանի սննդի, առևտրի և ֆինանսների նախարարությունները չեն արձագանքել գործակալության հարցմանը` մեկնաբանություններ տալու համար: