«2023թ-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով». նախարար
2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հայտնեց, որ գերկատարված եկամուտներից 17 միլիարդը կառավարության որոշմամբ տեղափոխվելու է պահուստային ֆոնդ, որտեղից հատկացումներ են արվելու։
Նա նաև հայտնեց, թե նախորդ որոշումներով տեղափոխված գումարներն ինչպես են ծախսվել։
«Նշեմ, որ սրանից առաջ 10 որոշումներով մեր պլանն արդեն ավելացվել էր 7.5 մլրդ դրամով, որի հիմնական մասը` ավելի քան 6.5 մլրդ դրամը, հատկացվել էր ԼՂ–ին»,– ասել է նախարարը։
2022թ–ի առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի եկամուտների հավաքագրման աճը կազմել է 19 տոկոս կամ 176 մլրդ դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Ավստրիական (RBI) բանկային խումբը հետաձգում է ՌԴ-ից սեփական ելքը. հայտնի է պատճառը. Reuters
Ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը հետաձգում է Ռուսաստանից սեփական ելքը՝ հուսալով, որ Ուկրաի...
Հայտնի է, թե շրջափակման ժամանակ Արցախի տնտեսությանը որքան վնաս է հասցվել
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալները։ Արցախի բոլոր բ...
Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար վարկ կտրամադրի
Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար կտրամադրի 26 միլիոն դոլարի վարկ: Պայմանագիրը Ե...
Հունիսին քաղաքապետարանի բյուջեն գերակատարվել է 102.5%-ով
2023 թվականի հունիսի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 18 մլրդ 457 մլն դ...