Ավստրիական (RBI) բանկային խումբը հետաձգում է ՌԴ-ից սեփական ելքը. հայտնի է պատճառը. Reuters
Ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը հետաձգում է Ռուսաստանից սեփական ելքը՝ հուսալով, որ Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ռուսաստանից չհեռանալու RBI-ի ցանկությունը պաշտպանում են նաև Ավստրիայի իշխանությունները, որոնք ակտիվացել են Եվրոպայում և ԱՄՆ-ում բանկային խմբի պաշտպանության գործում։
Ավելին, մի քանի ավստրիացի պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ չնայած Վիեննան աջակցում է Ուկրաինային, Ավստրիայի իշխանությունները դեռ չեն ցանկանում ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել պատերազմի ավարտից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ RBI-ն նախատեսում է մինչև 2023 թվականի աշուն դուրս բերել իր ռուսական բիզնեսը՝ Raiffeisenbank-ը խմբից։
Այնուամենայնիվ, Reuters-ի աղբյուրները նշում են, որ խումբը դեռևս պետք է ներկայացնի իր ծրագրերը Եվրոպական կենտրոնական բանկին, ինչը քիչ հավանական է դարձնում RBI-ի դուրս գալը Ռուսաստանից առաջիկա ամիսներին:
Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման և դրան հաջորդած պատժամիջոցների սկզբից ի վեր, Raiffeisenbank-ը դարձել է ՌԴ-ի առանցքային արևմտյան բանկերից մեկը, որը կազմում է երկիր եվրոյի բոլոր փոխանցումների մոտ մեկ քառորդը:
2023 թվականի մարտին Reuters-ը հայտնել էր, որ Եվրոպական կենտրոնական բանկը ձգտում է Raiffeisen Bank International-ին ռուսական շուկայից դուրս գալու համար։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, որը պատասխանատու է պատժամիջոցների իրականացման համար, հետաքննություն էր սկսել ավստրիական բանկային խմբի դեմ՝ ռուսական բիզնեսի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե շրջափակման ժամանակ Արցախի տնտեսությանը որքան վնաս է հասցվել
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալները։ Արցախի բոլոր բ...
Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար վարկ կտրամադրի
Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար կտրամադրի 26 միլիոն դոլարի վարկ: Պայմանագիրը Ե...
Հունիսին քաղաքապետարանի բյուջեն գերակատարվել է 102.5%-ով
2023 թվականի հունիսի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 18 մլրդ 457 մլն դ...
«2023թ-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով». նախարար
2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության նիս...