Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար վարկ կտրամադրի
Եվրասիական զարգացման բանկը Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար կտրամադրի 26 միլիոն դոլարի վարկ: Պայմանագիրը ԵԱԶԲ-ն կնքել է H Energy Solutions ընկերության հետ, որը «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ է:
Նոր էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ: Դա կընձեռի տարեկան շուրջ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն:
Արտադրված հոսանքը կուղղվի Հայաստանի էներգետիկ շուկա, սակայն այն հնարավոր կլինի նաև արտահանել: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսերին։
ԵԱԶԲ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնբտեսական կապերի զարգացմանը: Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար է:
Նմանատիպ հոդվածներ
Հունիսին քաղաքապետարանի բյուջեն գերակատարվել է 102.5%-ով
2023 թվականի հունիսի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 18 մլրդ 457 մլն դ...
Հայտնի է, թե շրջափակման ժամանակ Արցախի տնտեսությանը որքան վնաս է հասցվել
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալները։ Արցախի բոլոր բ...
Ավստրիական (RBI) բանկային խումբը հետաձգում է ՌԴ-ից սեփական ելքը. հայտնի է պատճառը. Reuters
Ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը հետաձգում է Ռուսաստանից սեփական ելքը՝ հուսալով, որ Ուկրաի...
«2023թ-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով». նախարար
2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության նիս...