Քաղաքականություն

Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում․ ՀՀ ԱԽ քարտուղար

Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում․ ՀՀ ԱԽ քարտուղար

Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևշեշտել, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է:

 

Ընդգծելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում՝ Գրիգորյանը շեշտել է՝ խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ:

 

«Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունն ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է», - ասել է ԱԽ քարտուղարը և հավելել, որ վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա, և սա բարդացնում է կյանքը հենց Լեռնային Ղարաբաղում։

 

Ակնկալիքը ռուս խաղաղապահներից, ըստ Գրիգորյանի, այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն:

 

«Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները, ասինքն՝ ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը», - ասել է նա։

 

Ադրբեջանը երեկվանից դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն է արգելվում Հակարիի կամրջով։ Բաքվից պատճառաբանում են՝ «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

 

Արցախից ահազանգում են՝ յոթ ամիս է շրջափակման մեջ են, թեև ռուսների միջոցով շատ քիչ փոխադրումներ իրականացնելու հնարավորություններ ունեին, սակայն մինչև հունիսի 15-ը որևէ ապրանքի ուղղությամբ պաշարներ չեն ունեցել և օբյեկտիվորեն չէին կարող դրանք կուտակել, գրեթե մեկ ամիս է որևէ տեսակի սննդամթերք, վառելիք, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքներ Արցախ մուտք չեն գործում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250