Մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ում նոր պաշտպանական պլաններ պետք է իրականացվեն

ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարները Վիլնյուսում հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ դաշինքի հաստատած տարածաշրջանային պաշտպանության նոր պլանները պետք է իրականացվեն մինչևտարեվերջ: Այս մասին հայտնում էԼիտվայի ՊՆ-ն։

 

«Նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատել,որպեսզի պաշտպանական պլաններն իրականացվեն մինչև տարեվերջ»,- նշվել է նախարարության մամուլի հաղորդագրությունում։

 

Երեքշաբթի՝ հուլիսի 10-ին, Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում պաշտպանության նախարարների նիստում քննարկվել է երկրների ղեկավարների ընդունած որոշումների իրականացումը։

 

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նախօրեին հայտարարել էր դաշինքի պաշտպանական հնարավորությունների ամենահզոր ուժեղացման մասին՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր։

 

«Դաշնակիցները հաստատել են պաշտպանության ամենալիարժեք պլանը սառը պատերազմի ժամանակներից ի վեր, որպեսզի պայքարեն երկու գլխավոր սպառնալիքների՝ Ռուսաստանի ևահաբեկչության դեմ»,- ասել է նա Վիլնյուսում, մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Նրա խոսքով՝ «նոր պլանների համապատասխան, 300 հազար թվաքանակով զորքերը կգտնվեն բարձր պատրաստվածության վիճակում»։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նաևտեղեկացրել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ պետությունների ևկառավարությունների ղեկավարները  «պարտավորվել են պաշտպանության նպատակներով ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ-ի 2 տոկոսից ոչ պակաս չափով»։

Քաղաքականություն