Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան ևս 65 միլիոն դոլարի նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան ևս 65 միլիոն դոլարի նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մոտ 65 մլն դոլարի նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ ռազմական սարքավորումների վերանորոգման և վերականգնողական կենտրոն ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Փաթեթի շրջանակում, որի մանրամասները կքննարկվեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Մեծ Բրիտանիան և Մեծ յոթնյակի երկրները նաև լրացուցիչ հազար միավոր ռազմամթերք կտրամադրեն բրիտանական Challenger 2 տանկերի համար։

 

Ֆինանսավորումը կտրամադրվի Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնության համապարփակ փաթեթով և կաջակցվի Դաշինքի բոլոր երկրների վերականգնողական մասնագետների կողմից, ասվում է բրիտանական կառավարության հայտարարությունում:

 

Ակնկալվում է, որ Մեծ յոթնյակի բոլոր անդամները կստորագրեն համատեղ հռչակագիրը։ Փաստաթուղթը կսահմանի, թե ինչպես են դաշնակիցներն աջակցելու Ուկրաինային առաջիկա տարիներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250