Ուկրաինան դեռ պետք է կատարի մի շարք պահանջներ, որպեսզի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Ջոն Քիրբի
Ուկրաինան դեռևսմի շարք պահանջներ պետք է կատարի, որպեսզի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին է հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ապագան է։ Դա այն է, որի մասին դաշինքը համաձայնել է 2008 թվականին։ Այժմ Ուկրաինային անհրաժեշտ են որոշակի բարեփոխումներ՝ լավ կառավարում, օրենքի գերակայություն, քաղաքական բարեփոխումներ, և մենք հասկանում ենք, որ դժվար է աշխատել այդ բարեփոխումներից որոշների վրա, երբ դու պատերազմի մեջ ես: Իհարկե, նրանք այժմ պատերազմի մեջ են։ Ուստի մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելը քիչ հավանական է, քանի որ այս դեպքում ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ կլինի Ռուսաստանի հետ» ,- ասել է Ջոն Քիրբին։
Այնուամենայնիվ, Քիրբին ընդունել է Զելենսկու հիասթափությունը, որն այսօր խիստ քննադատությամբ է հանդես եկել Լիտվայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ճանապարհի վերաբերյալ քննարկումների հետ կապված:
«Այո, կա հիասթափություն, կա այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու ցանկություն. մենք հասկանում ենք այս ամենը», - ասել է Քիրբին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաների անցուդարը․ Ադբեջանի ԱԳՆ խոսնակ
Հայաստանը չարաշահում է Կարմիր Խաչի մեքենաները: Այս մասին թվիթերյան իր էջում է գրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալհան...
Քանի՞ ռուս զինվորական է զոհվել ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ․ Meduza-ի և Mediazona-ի անդրադարձը
Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռու...
Բայդենը կարող էր 5 րոպեում ավարտել պատերազմը. Զելենսկին ասել է՝ որ դեպքում և պատասխանել Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող էր հինգ րոպեում վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, եթե խոսքը լիներ ուկրաինական տարածքների հա...
Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայան, որտ...