Քաղաքականություն

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո Էրդողանի համար դժվար կլինի պահել Արևմուտք- ՌԴ հավասարակշռությունը

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո Էրդողանի համար դժվար կլինի պահել Արևմուտք- ՌԴ հավասարակշռությունը
Լիտվայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի հանդիպումները արդեն վկայում են, որ այսուհետև Թուրքիայի համար ավելի դժվար կլինի պահել հավասարակշռությունը՝ Արևմուտքի եւ ՌԴ–ի միջև։ Այս մասին…

Լիտվայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի հանդիպումները արդեն վկայում են, որ այսուհետև Թուրքիայի համար ավելի դժվար կլինի պահել հավասարակշռությունը՝ Արևմուտքի եւ ՌԴ–ի միջև։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։ 

 

Նշվում է, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են, իսկ Թուրքիան որպես դաշնակից առանց պայմանի պետք է լինի Արեւմուտքի կողքին։

 

«ԱՄՆ–ի համար խիստ կարևոր է, որ Թուրքիան ՌԴ–ի հետ առճակատմանը լինի ՆԱՏՕ—ի կողքին։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին օրակարգում է Շվեդիայի անդամակցության հարցը, որը Թուրքիան դեռ չի հաստատել։  Դրա դիմաց Թուրքիան նաև պահանջում է իր առաջ բացել ԵՄ անադամակցությունը։

 

Սակայն Եվրամիությունը այս 32 տարվա մեջ բացի բնական ընդլայնումից հիմնարար քաղաքականություն չի ստեղծել։ Գործընթացը առաջ է գնացել ռազմական արդյունաբերության վրա հիմնված ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո Էրդողանը ստիպվախ կլինի ընդդիմության հետ քայլեր մտածել՝ հակազդելու Արևմուտքի ճնշումներին» ,- նշվում է պարբերականի հոդվածում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250