Հասարակություն

Գաղութում 100 օր շարունակ Նավալնիին ստիպում են լսել Պուտինի նույն ելույթը

Գաղութում 100 օր շարունակ Նավալնիին ստիպում են լսել Պուտինի նույն ելույթը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը երկարաժամկետ բանտարկություն է կրում Վլադիմիրի շրջանի թիվ 6 ուղղիչ գաղութում, հարյուր օր անընդմեջ ամեն երեկո լսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նույն ելույթը՝ նախագահի փետրվարյան ուղերձը Դաշնային ժողովին։ Այս մասին ընդդիմադիրի անունից հաղորդագրություն է հայտնվել թելեգրամյան իր ալիքում: 


Ըստ հաղորդագրության`  Նավալնին դատարան է դիմել՝ պահանջելով բացատրել, թե ինչ հիմքով է ստիպված լսել Պուտինի ուղերձը, այլ ոչ թե ռադիո։ Դատարանում դա պատճառաբանվել է «դաստիարակչական աշխատանքի ցուցումներով»: 

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին խարդախության մեղադրանքով ինը տարվա պատիժ է կրում խիստ ռեժիմի գաղութում։ Ինքը, ռուս իրավապաշտպանները և միջազգային հանրությունը նրա հետապնդումը քաղաքական են համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250