Բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ․ արցախցիները հանդիպում են պահանջում

Արցախից տեղահանվածները հիմա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք քիչ առաջ զրուցեցին դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Արցախում ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

Արցախցիները հանդիպում են պահանջում ՝ ԱՄՆ ներկայացուցիչներից, որոնք էլ խոստացան՝ հանդիում կազմակերպել այս շաբաթվա ընթացքում։ Արցախցիների պնդմամբ՝ եթե հանդիպումը չկայանա, նրանք ավելի մեծ քանակով են գալու դեսպանատան մոտ։ Արցախցիները ԱՄՆ ներկայացուցիչների հետ խոսակցության ժամանակ ևս մեկ անգամ շեշտեցին՝ Արցախը երբեք չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում։

Քաղաքականություն