Բայդենը բղավում է ենթակաների վրա, վերջիններս խուսափում են նրա հետ միայնակ հանդիպումներից. Axios
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փակ դռների հետևում հակված է կորցնել ինքնատիրապետումը և բղավել իր ենթակաների վրա՝ ստիպելով իր մտերիմ խորհրդականներից ոմանց խուսափել իր հետ միայնակ հանդիպելուց, երկուշաբթի հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայիս և նախկին պաշտոնյաներին:
Ինչպես նշում են աղբյուրները, որոնք բազմիցս դարձել են ագրեսիայի նման բռնկումների և՛ ականատես, և՛ զոհ, ԱՄՆ նախագահը հաճախ է շշուկով խոսում հանրության մեջ։ Սակայն մասնավոր զրույցի ընթացքում պետության ղեկավարը չի խուսափում զայրույթին տրվելուց և բարձր տոնով քննարկում վարելուց, ավելացնում են նրանք։
«Փակ դռների հետևում Բայդենն այնպիսի բոցավառ բնավորություն ունի, որ մի շարք օգնականներ փորձում են խուսափել նրան միայնակ հանդիպելուց։ Ոմանք նույնիսկ գործընկերներին իրենց հետ վերցնում են որպես վահան, որպեսզի հարվածն ամբողջությամբ իրենց վրա չվերցնեն»,- հայտնում են զրուցակիցները։
Ենթակաների վրա նախագահի «բոցավառ ելույթները» ներառում են անպարկեշտ խոսքեր, որոնք, ինչպես նշում է պորտալը, թույլ են տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել Բայդենի մասին, քան «բարի քեռու խնամքով մշակված կերպարը, ով սիրում է օդաչուների արևային ակնոցներ և պաղպաղակ»։
Ըստ Սպիտակ տան պաշտոնյաների՝ Բայդենի հարվածներին կարող են ենթարկվել ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր օգնականները:
«Ոչ ոք իրեն ապահով չի զգում»,- ամփոփել է պորտալի զրուցակիցներից մեկը՝ բնութագրելով ամերիկացի առաջնորդի ներկայությամբ տիրող մթնոլորտը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...