Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմաց պահանջում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարող է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե Եվրամիությունը բանակցություններ սկսի իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Էրդողանի անսպասելի հայտարարությունը դատապարտել են մի քանի եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Շվեդիան համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջներին», - Բեռլինում լրագրողներին ասել է Շոլցը,- «Եվ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մեկ այլ խնդիր է, որը կապ չունի դրա հետ»։
ԵՄ անանուն պաշտոնյան, որին մեջբերում է Economist-ը, Էրդողանի առաջարկը շանտաժ է անվանել՝ համեմատելով այն Թուրքիայի առաջնորդի հռետորաբանության հետ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...