Էրդողանը համաձայնել է վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ այսօրվա հանդիպմանը համաձայնել է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։
«Հաշվի առնելով Եվրատլանտյան տարածքում զսպման և պաշտպանության կարևորությունը՝ թուրքական կողմը Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կհանձնի Ազգային մեծ ժողովին և սերտորեն կաշխատի խորհրդարանականների հետ՝ վավերացումն ապահովելու համար», - ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ։
Էրդողանը մեկ տարով արգելափակեց Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, իսկ երկուշաբթի անսպասելիորեն հայտարարեց, որ կանաչ լույս չի վառի, քանի դեռ ԵՄ-ն չի վերականգնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...