ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսգենդեր կինը հաղթել է «Միսս Նիդեռլանդներ 2023» գեղեցկության մրցույթում
Տրանսգենդեր կինը հաղթել է «Միսս Նիդեռլանդներ» 2023 թվականի գեղեցկության մրցույթում։ Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները։
Նշվում է, որ հաղթողը՝ 22-ամյա Ռիկի Վալերի Քոլեն, հաղթելով 2023 թվականի գեղեցկության մրցույթում, դարձել է առաջին տրանսգենդեր կինը, որը նվաճել է այդ տիտղոսը։
Հաղորդվում է նաև, որ հաղթելուց հետո կինն իր երկիրը կներկայացնի նաև «Միսս Տիեզերք» գեղեցկության 72-րդ միջազգային մրցույթում։ Այն կկայանա Սալվադորում՝ այս տարվա վերջին: