Կրակոցներ Ջրվեժի ռեստորաններից մեկի մոտ՝ 17-18 տարեկան տղաների միջև․ կան վիրավորներ
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ոստիկանությունը պարզել է, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Սամվել Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց ուղղությամբ։ Նրանք ստացել են վնասվածքներ»,- գրում է կայքը:
Նշվում է, որ վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ․ մանրամասներ երեխաների մահվան դեպքից
Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց...
Մարտակերտի բնակիչն իր ավտոմեքենայում երկու մանկահասակ երեխայի դի է հայտնաբերել․ մանրամասներ
Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ ի...
Վայոց Ձորում Mercedes-ը մխրճվել է բեռնատարի մեջ. 2 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել
Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի տեղեկություն...
Հրդեհ Հյուսիսային պողոտայի սննդի կետերից մեկում
Հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գ...