Ուկրաինան պետք է ստանա ՆԱՏՕ-ի հրավեր հիմա․ Կուլեբա
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները պետք է հստակ նշեն այն ժամկետը, որում պատրաստ կլինեն ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում, ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ ըստ ամերիկյան Foreign Policy հրատարակության համար նախատեսված «ՆԱՏՕ-ի հաջորդ տասնամյակը» (NATO’s Next Decade) հոդվածի։
«Եթե ՆԱՏՕ-ի ղեկավարները դեռ պատրաստ չեն հրավերի մասին հայտարարել Վիլնյուսում, նրանք պետք է հստակ նշեն, թե երբ պատրաստ կլինեն: Անդամակցությունն ունի պաշտոնական պահանջներ, բայց հրավերը՝ ոչ: Պահանջվում է միայն ռազմավարական հեռատեսություն ու քաղաքական կամք»,- ասել է Կուլեբան:
Նա նաև հորդորել է ՆԱՏՕ-ին ճանաչել «երեք ակնհայտ ճշմարտություն»։
«Նախ, ՆԱՏՕ-ին Ուկրաինան պետք է ոչ պակաս, քան Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ին։ Երկրորդ, Կիևը Եվրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն է: Եվ երրորդ, Ուկրաինան պետք է ստանա դաշինքի հրավեր հիմա և դառնա դրա անդամ, երբ դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները լինեն»,- նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...