«Մենք Պրիգոժինի տեղաշարժին հետևելու ոչ հնարավորություն և ոչ էլ ցանկություն ունենք». Պեսկով
Կրեմլը չի հետաքրքրվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինով այն բանից հետո, երբ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ դադարեցրել է զինված խռովությունը: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում հրավիրած ասուլիսում պնդել է, թե Պրիգոժինն այլևս Բելառուսի տարածքում չէ:
«Մենք չենք հետևում նրա [Պրիգոժինի] տեղաշարժին, մենք ոչ դրա հնարավորությունն ունենք, ոչ էլ ցանկությունը»,- հայտարարել է Պեսկովը:
Նա հաստատել է, որ առաջիկայում նախատեսվում է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը, սակայն նշել է, թե դրա ժամկետը դեռ որոշված չէ:
Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել է, որ այդ հանդիպման ընթացքում ի շարս այլ թեմաների, կքննարկվի նաև Պրիգոժինի հարցը:
Երեկ Ռուսաստանի պետական հեռուստակայանը չափազանց կոշտ քննադատական մեկնաբանություններով է ուղեկցել Պրիգոժինի մասին ռեպորտաժը և հաղորդել է, որ հեղաշրջման փորձի հոդվածով քրեական հետաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...