Լուկաշենկոն պատմել է, թե ինչ է անելու իր նախագահությունից հետո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքն իրեն չի դրել պետության ղեկավարի պաշտոնին և իր պաշտոնում առանձնահատուկ ոչինչ չի ստանում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Նրա խոսքով՝ բելառուս ժողովուրդն իրեն համապատասխան լիազորություններ է տվել։
«Եթե կարծում եք, որ լինելով այս իշխանության մեջ՝ ես չափից դուրս բան եմ ստացել, սխալվում եք։ Ոչ մի նման բան չկա: Ես աշխատում եմ մի մեծ, բարձր պաշտոնում, որը ժողովուրդն ինձ վստահել է։ Ես չեմ կառավարում։ Ես չեմ որոշում՝ լինե՞մ իշխանության, թե՞ ոչ»,- ասել է Լուկաշենկոն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև հավելել է, որ իրեն չի համարում միակ մարդը, ով կարող է ղեկավարել պետությունը։ Լուկաշենկոն ընդգծել է, որ մտածում է Բելառուսի ապագայի և իր նախագահության ավարտի մասին։
«Ես մտածում եմ, թե ինչ կլինի հետո, ինչ կլինի ինձանից հետո։ Բայց եթե ես ողջ մնամ իմ նախագահական ժամկետից հետո, ես կգնամ այս ճանապարհով և կպայքարեմ ինքնիշխան և անկախ Բելառուսի համար»,- եզրափակել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...