«ՀՀ-ում կամ արտասահմանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողների տեղափոխումը կապահովենք»․ Արցախի ԿԳՄՍ նախարար
207 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է և այս ճգնաժամային իրավիճակում թիրախավորվում է նաև կրթական համակարգը։ Տևական ժամանակ երեխաները դպրոց չէին հաճախում, սակայն խնդիրը հաջողվեց լուծել։
Ամիսներ անց աշակերտները, ուսանողները պետք է կրկին ուսումնական հաստատություններ այցելեն։
MediaHub-ը Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ պատկեր է հիմա հայկական երկրորդ պետության կրթական ոլորտում և մինչև սեպտեմբեր շրջափակումը շարունակվելու դեպքում ինչպե՞ս պետք է գործի նախարարությունը։
«Դպրոցներում, բուհերում սեպտեմբերի 1-ից դասապրոցեսները սկսվելու են, լուծելու ենք բոլոր խոչընդոտները։ Այն շրջանավարտները, որոնք ընդունվել են հայաստանյան կամ արտասահմանյան բուհեր, հուսով ենք՝ տեղափոխման խնդիր չեն ունենա, մենք կապահովենք նրանց տեղափոխումը»,-ասել է նա։
Մկրտչյանի խոսքով՝ այն ուսանողները, որոնք ավարտել են իրենց ուսումնառությունը ՀՀ-ում կամ արտասահմանում և ուզում են Արցախ վերադառնալ, աշխատելու են նաև այս ուղղությամբ։
«Մեր շրջանավարտները դեռ Ստեփանակերտում են, մենք միասնական քննությունները երկրորդ փուլով ենք անցկացնում, ամսի 9-ին է ավարտվելու, որից հետո մինչև ամսի 15-ը վերջնական ուցակ կունենանք»,-նշել է նախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու դասապրոցեսների բնականոն ընթացքը գազի, էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում, վերջինս պատասխանել է․ «Կարծում եմ, այս հարցերը պետք է խոչընդոտ չհանդիսանան կրթական գործընթացի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի, Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել». Էրիկ Իսրայելյանը զղջում է
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արած...