Օկուպացված տարածքների 67 մզկիթներից 65-ը ավերվել են, իսկ մնացածը ծառայել են որպես գոմեր. Ալիև
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա նշել է, իբր Հայաստանը օկուպացված տարածքներում իրագործել է քաղաքասպանություն, մշակութասպանություն և էկոսպանություն և շարունակում է Նախիջևանի սահմանի երկայնքով անդրսահմանային բնապահպանական աղետ կազմակերպել:
«Նախկինում օկուպացված տարածքների 67 մզկիթներից 65-ը ավերվել են, իսկ մնացածը օգտագործվել են որպես գոմեր խոզերի և կովերի համար, հատվել և դուրս է բերվել 60 հազար հեկտար անտառ, աղտոտվել են հողն ու գետերը, վարակված»,- ասել է բռնապետ Ալիևը:
Ըստ Ադրբեջանի ղեկավարի` Հայաստանը խախտում է իր պարտավորությունները, որոնք բխում են 1991 թվականի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայից: Այս մասին ասում է այն երկրի ղեկավարը, որը գրեթե ամեն օր խախտում է Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի իրավական գրեթե բոլոր դրույթները` թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը:
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին
Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթակներում ներկայացնում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ, 120 հազար հայ շարունակում է...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է Արցախի նախագահի խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաք...
Որոշել եմ ներկայանալ ԱԺ «Քննիչ հանձնաժողով»՝ բացատրություններ տալու. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնեով, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պա...