Ֆրանսիայում ճգնաժամին հնարավոր է անջատեն սոցիալական ցանցերը․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել երկրում ճգնաժամի սրման դեպքում սոցիալական ցանցերն անջատելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է անկարգություններից տուժած քաղաքների քաղաքապետերի հետ զրույցում, փոխանցում է BFMTV-ն։
Մակրոնը նշել է, որ պետք է մտածել երիտասարդների շրջանում սոցիալական ցանցերի օգտագործման մասին, ինչպես նաև քննարկել հնարավոր արգելքները։ Նախագահն ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում պետք է կարողանալ կարգավորել սոցիալական ցանցերը և նույնիսկ անջատել դրանք։ Ընդ որում, Մակրոնը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այդ հարցի քննարկումը չպետք է իրականացվի «թեժ պահին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վեցօրյա անկարգությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3625 մարդու, այդ թվում՝ 1124 անչափահասի։ Մինչ օրս 380 ազատազրկման որոշում է կայացվել, և սա վերջնական թիվը չէ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանների ձեռքով 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Դրանք վերաճեցին ոստիկանության հետ բախումների, խանութների ու առևտրի կենտրոնների ջարդերի, կողոպուտների։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...