ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մարզում և Նովայա Մոսկվայում 5 ԱԹՍ է խոցվել
ՌԴ-ում՝ Նովայա Մոսկվայում, խոցվել է չորս անօդաչու թռչող սարք, որոնցից մեկի ընկած բեկորներից կենցաղային շենքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ ծառայությանը։
«Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումները Նովայա Մոսկվայի երեք բնակավայրերում: Դրանցից մեկի բեկորներից հրդեհ է բռնկվել բազմաբնակարանշենքում: Տուժածներ չկան», - նշելէ գործակալության զրուցակիցը։
Նշվում է,որ բոլոր անօդաչու թռչող սարքերը եղել են ինքնաթիռային տիպի։
Եվս 1 ինքնաթիռային տիպի ԱԹՍ ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Կուբինկա քաղաքի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում։ Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի ուշ, տեղի ունեցածի մասին հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի ՊՆ-ն։
«Այսօր առավոտյան տապալվել է Կիևի ռեժիմի փորձը՝ հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մարզի և Նովայա Մոսկվայի օբյեկտների վրա: Նովայա Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս ԱԹՍ-ներ ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Եվս մեկ ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանում», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է՝ միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
ТАСС-ը հավելում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Վնուկովո» օդանավակայան թռիչքների մի մասն ուղարկվել է այլ օդանավակայաններ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջանում...
Արցախի տնտեսությանը շրջափակման ընթացքում հասցվել է 390 մլն դոլարի վնաս
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալներն ըստ որոնց՝ Արցախի բոլոր բո...
Տասը տարի անց Թուրքիան և Եգիպտոսը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին...
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ականի մոր հայհոյանքները՝ քաղաքացիներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը՝ Աիդա Հայրապետյանը,ֆեյբուքում ս...