Նիկոլ Փաշինյանի ելույթը սպառիչ էր. վարչապետի աշխատակազմն արձագանքել է Օսկանյանի հայտարարություներին․ «ՀԺ»
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի խնդրանքով արձագանքել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին՝ կապված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների հետ:
«Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից և հարցուպատասխանից հետո չի եղել մինչ օրս որևէ մեկնաբանություն, որին լրացուցիչ արձագանքելու կարիք ենք տեսնում:
Ընդհանուր առմամբ բոլոր մեկնաբանությունների համատեքստում կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետի ելույթը սպառիչ էր, և որևէ լրացման կարիք չկա»,- ասել է մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, այսօր ասել էր.
«Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի և ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար: Այսօր այլընտրանք կա այն ամենին, ինչը փորձում է անել Փաշինյանը։ Պատերազմը, որը հաճախ մեզ փորձում են մատուցել որպես անխուսափելի, բացառված էր։ Պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում»:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...