ԱԹՍ–ներով քաղաքացիական ենթակառուցվածքները գրոհելու Կիևի փորձը ահաբեկչության ակտ է. ՌԴ ԱԳՆ
Քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների տեղակայման շրջանները, այդ թվում` օդանավակայանը, անօդաչուներով գրոհելու Կիևի փորձը հերթական ահաբեկչություն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով, որ այդ ահաբեկչական գործողությունները Զելենսկին իրականացնում է Արևմուտքի մատակարարած կամ արևմտյան միջոցներով ձեռք բերած զենքով, ապա դա միջազգային ահաբեկչություն է», – այս մասին իր թելեգրամյանալիքում գրել է Զախարովան։
Նա նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ–ն, Բրիտանիան, Ֆրանսիան ահաբեկչական ռեժիմի են ֆինանսավորում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին,արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Նոր Մոսկվայի Կրիվոշեևո և Վալուևո գյուղերի շրջանում 4 ԱԹՍ-ներ են խոցվել, ևս մեկը` մերձմոսկովյան Կուբինկայում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջ...
Արցախի տնտեսությանը շրջափակման ընթացքում հասցվել է 390 մլն դոլարի վնաս
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալներն ըստ որոնց՝ Արցախի բոլ...
Տասը տարի անց Թուրքիան և Եգիպտոսը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին...
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ականի մոր հայհոյանքները՝ քաղաքացիներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը՝ Աիդա Հայրապետյանը,ֆեյբուքում ս...