«Վագներ»-ը դադարեցրել է վարձկանների հավաքագրումը
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված Տելեգրամ ալիքները հաղորդագրություններ են հրապարակել վարձկանների հավաքագրումը մեկ ամսով դադարեցնելու մասին։ Գրում է Korrespondent-ը
Հաղորդագրություններում ասվում է, որ կասեցման պատճառը Ուկրաինայի հետ պատերազմին «ժամանակավորապես չմասնակցելն» է և ընկերության տեղափոխումը Բելառուս։
«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մարտին հայտարարել էր Ռուսաստանի 42 քաղաքներում վարձկանների հավաքագրման կենտրոնների բացման մասին։ Հունիսի 23-ին և 24-ին Մոսկվայի դեմ վագներականների ապստամբությունից հետո հավաքագրման կետերը սկսեցին փակվել:
Ռուսաստանի քաղաքների փողոցներից սկսել են ապամոնտաժել «Վագներ»-ում աշխատանքի տեղավորման գովազդային վահանակները:
Հունիսի 24-ի երեկոյան Կրեմլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվեց Պրիգոժինի հետ, որ նրա վարձկանները վերադառնան ճամբարներ, խոստանալով, որ դրա դիմաց՝ նրանք քրեական հետապնդման չեն ենթարկվի, քրեական գործը կփակվի, իսկ ինքը՝ Պրիգոժինը, կմեկնի Բելառուս։ Ոչ պաշտոնական տվյալներով, Բելառուսի՝ Ուկրաինայի հետ սահմանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոգիլյովի շրջանում արդեն վարձկանների համար ճամբար է կառուցվում։ Թե ինչ են անելու այնտեղ, հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ պնդումն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բա...
Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել. Արցախի ՊՆ
Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետև...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...