Ադրբեջանն ամեն ինչ անում է արցախյան պատվիրակության՝ Բաքու այցելելու համար․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պատասխանել է պատգամավորների հարցերին։
Խոսելով ստեղծված իրավիճակում միջազգային հարթակներում հայկական կողմի իշխանությունների կատարած աշխատանքների մասին, նա նշել է․
«Եթե մենք փակ ճանապարհ ունենք, նշանակում է, որ դեռ անելիքներ ունենք, անելիք կա Հայաստանի իշխանությունների կողմից, մեր կողմից, ռուս խաղաղապահների կողմից։ Ադրբեջանին պետք է առիթ՝ մեր նկատմամբ հերթական ճնշումը գործադրելու առումով։ Ադրբեջանն ամեն ինչ անում է արցախյան պատվիրակության՝ Բաքու այցելելու համար»։
Արայիկ Հարությունյանը նաև ասել է, թե ամեն մի բառ, ամեն մի նյութ հակառակորդին հնարավորություն է տալիս քաղաքական և սոցիալական հարթակում պլանավորելու իր հաջորդ քայլը․
«Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով, պառակտել հասարակությունը, ստեղծել դժգոհության ալիքներ։ Դրա համար պետք է խոսքի կառուցման առումով շատ զգույշ լինենք», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ մասին ֆեյսբուքյան իր էջու...
Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին
Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթակներում ներկայացնում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ, 120 հազար հայ շարունակում է...
Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին․ «Հետք»
«Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով»։ Ա...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ...