ՏԵՍԱՆՅՈՒԹ` Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետի տան վրա հարձակման հետևանքներից
Հրապարակվել են տեսակադրեր, որտեղ երևում է Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետի հրդեհված մեքենան: Տեղում են ոստիկանականները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետ Վենսան Ժանբրյունը հայտնել է, որ անհայտ անձինք հարձակվել են իր տան վրա և փորձել հրդեհել, ինչի հետևանքով պաշտոնյայի կինն ու երեխաները վիրավորվել են։
«Այս գիշեր հարձակման ենթարկվեց իմ տունը, և իմ ընտանիքը մահափորձի զոհ դարձավ: Կինս և իմ երկու երեխաները շոկային վիճակում են և վիրավոր»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Ժանբրյունը մանրամասնել է, որ հարձակումը տեղի է ունեցել ուշ գիշերին, հարձակվողները եղել են մեքենայի մեջ։ Տուժած ընտանիքի անդամների վիճակի մասին քաղաքապետը չի հայտնում։ BFMTV-ի փոխանցմամբ՝ դատախազությունը հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է «սպանության փորձ» հոդվածով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստվածաշնչյան ժանտախտը» հասավ Նյու Յորք
Սկզբում ջրհեղեղներ, հետո քաղաքը ծածկվեց հրդեհների թանձր ծխով, իսկ այժմ փոքրիկ, կանաչ միջատների ներխուժում. հայտնում է Ne...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել. ԱՄՆ
Հուլիսի 2-ի վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմորում: Հրաձգության հետևանքով կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չուվաշիայի գլխավոր դատախազը խեղդվել է Վոլգայում լողալիս
ՌԴ-ի Չուվաշիայում մահացել է հանրապետության դատախազ Անդրեյ Ֆոմինը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նա խեղդվել է Chebswim ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մախաչկալայում օդապարիկ է ընկել. կան տուժածներ
Մախաչկալայում մարդկանց տեղափոխող օդապարիկը խփվել է ժայռին և ընկել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել հանրապետության...