ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չուվաշիայի գլխավոր դատախազը խեղդվել է Վոլգայում լողալիս
ՌԴ-ի Չուվաշիայում մահացել է հանրապետության դատախազ Անդրեյ Ֆոմինը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նա խեղդվել է Chebswim ամենամյա լողի ժամանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Վոլգա գետի երկայնքով լողալու ժամանակ։ Ժամը 13։00-ի սահմաններում մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և սկսել է խեղդվել ջրում։ Ավելի ուշ պարզվել է, որ նա հանկարծամահ է եղել։
Փրկարարները նրան դուրս են բերել ջրից և հանձնել բժիշկներին, սակայն նրանց չի հաջողվել փրկել տղամարդուն։
Անդրեյ Ֆոմինն ամեն տարի մասնակցում էր լողալու մրցույթին: Այս տարի նա նախատեսում էր գետով 2200 մետր լողալ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստվածաշնչյան ժանտախտը» հասավ Նյու Յորք
Սկզբում ջրհեղեղներ, հետո քաղաքը ծածկվեց հրդեհների թանձր ծխով, իսկ այժմ փոքրիկ, կանաչ միջատների ներխուժում. հայտնում է Ne...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի կամրջի վրա մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասից Ղրիմի կամրջի վրա մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել: Այս մասին հայտնում է Readovka տելեգր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել. ԱՄՆ
Հուլիսի 2-ի վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմորում: Հրաձգության հետևանքով կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ Քիշնևի օդանավակայանում. ուղևորները տարհանվել են
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի օդանավակայանում ուղեւորներից մեկը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է NewsMaker-ը։ Խոսք...