Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգայ...
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր...
Մարտունիում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստ...